Կորոնավիրուս Հասարակություն 

«Ռեալ Մադրիդի» մարզադաշտը կվերածվի բուժսարքավորումների ժամանակավոր պահեստի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար

Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը ժամանակավորապես կվերածվի պահեստի, որտեղ կտեղակայվեն և որտեղից կբաշխվեն բժշկական սարքավորումները:

Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին հայտարարել ակումբի ղեկավարությունը՝ տեղեկացնելով, որ նման որոշում է կայացրել Ազգային-մարզական խորհրդի հետ համաձայնեցմամբ՝ աջակցելու Covid-19 կորոնավիրուսի դեմ պայքարին:

Երկրի կառավարության վերահսկողությամբ՝ բուժսարքավորումներն ու բժշկական իրերը մարզադաշտից կառաքվեն առողջապահության համակարգի հաստատություններ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի՝ կորոնավիրուսից երկրորդ ամենատուժած երկրում մահացության ցուցանիշը հասել է 4089-ի, վարակվածների թիվը գերազանցել է 56 000-ը:

External view of the Santiago Bernabeu stadium taken on March 12, 2020. - The Real Madrid started a renovation project of the stadium in 2019. The work is expected to last three and a half years. The redevelopment will see the Santiago Bernabeu become a digital arena, in which technological advances and the use of audio-visual tools will be available across many areas of the stadium. (Photo by GABRIEL BOUYS / AFP) (Photo by GABRIEL BOUYS/AFP via Getty Images)

Աղբյուր՝ tert.am

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից