Կորոնավիրուս Հասարակություն Պատահարներ 

Լիտվայում ՆԱՏՕ-ի տասնյակ զինծառայողներ վարակվել են կորոնավիրուսով

Լիտվայում ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակի երկու տասնյակ զինծառայողներ վարակվել են կորոնավիրուսով:

Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Հիվանդների մեծամասնության քաղաքացիությունն անհայտ է: Հաղորդվում է, որ վարակվածներից երկուսը հոլանդացի են, և նրանք տեղափոխվում են Նիդեռլանդներ:

Վիրուսի տարածումը դադարեցնելու համար վարժանքներն իրականացվում են միայն գումարտակի ներսում, այլ ստորաբաժանումների հետ համատեղ գործողությունները սահմանափակ են:

ՆԱՏՕ-ի ուժային գումարտակները տեղակայվել են Լիտվայում 2017 թվականին։

Վերջին տվյալներով Լիտվայում գրանցվել է կորոնավիրուսի 290 հաստատված դեպք։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից