Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

VIP պալատներ չեն լինի, Դուք կհայտնվեք հենց այն հիվանդանոցներում, որոնք կառուցել եք 28 տարվա ընթացքում. Զելենսկին զգուշացրել է գործարարներին /Տեսանյութ/

analitik.am

 

Ուկրաինայում քաղաքական գործիչների կամ գործարարների համար հիվանդանոցներում չպետք է լինեն VIP պալատներ և այլ հատուկ պայմաններ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ քաղաքացիներին ուղղված իր ուղերձում:

«Ուկրաինայի վարչապետին հանձնարարվել է լուծել այսպես կոչված VIP պալատների հարցը և չեղյալ հայտարարել դրա համար պահանջվող բոլոր կանոնակարգերը»,-ասել է պետության ղեկավարը:

Զելենսկին նշել է, որ որևէ քաղաքական գործչի կամ գործարարի համար չի կարող ավելի լավ պայմաններ ստեղծվել պետական հիվանդանոցներում:

«Դուք կհայտնվեք հենց այն հիվանդասենյակներում և այն հիվանդանոցներում, որոնք կառուցել եք այս երկրում 28 տարվա ընթացքում: Միգուցե այդ ժամանակ հասկանաք, թե ինչ է նշանակում հնարավորություն չունենալ բուժվել Շվեյցարիայում կամ Իսրայելում»,-շեշտել է նախագահը:

Զելենսկիի խոսքերով, բացառություններ չեն լինի բարձրաստիճան պաշտոնյաների համար, մասնավորապես, նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի համար:

 

Նույն շարքից