Կորոնավիրուս Տնտեսություն 

«Moody's» գործակալությունը կանխատեսում է Թուրքիայի տնտեսության անկում

analitik.am

 

«Moody's» միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է իր կանխատեսումները աշխարհում տնտեսական աճի վերաբերյալ։

Աշխարհում տարածվող նոր կորոնավիրուս COVID-19 համաճարակի պատճառով համընդհանուր տնտեսական հետընթաց կանխատեսող կազմակերպությունն անդրադարձել է նաև Թուրքիայի տնտեսությանը։

Ըստ «Moody's» միջազգային վարկանիշային գործակալության տվյալների Թուրքիայի տնտեսությունը կարձանագրի 1.4% տնտեսական անկում։

Թուրքիայի տնտեսության մեջ իր կարևորագույն տեղն ունի տուրիզմի ոլորտը, որը համաճարակի պատճառով, բնականաբար, լիովին ակնում է ապրում։

Սպասվում է, որ Թուրքիայի տնտեսությունը մեծապես կտուժի ինչպես տուրիզմի ոլորտում սպասվող անկումից, այնպես էլ արտադրողականության նվազումից։

ermenihaber

Նույն շարքից