Քաղաքականություն 

Հրդեհ՝ ավտոմեքենայում

analitik.am

 

Մարտի 26-ին, ժամը 20:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Գնթունիք» խանութի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցի թիվ 32/5 շենքի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:26-ին, մարվել՝ 20:46-ին: Այրվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արարատ Ս.) անվադողը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Նույն շարքից