Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Պարետատան հետ արդյունավետ կապի միջոց չլինելու խնդիրը շարունակում է մնալ. «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ

analitik.am

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը շարունակում է ստանալ բազմաթիվ ահազանգեր քաղաքացիներից՝ նոր կորոնավիրուսի համավարակի արդյունքում ստեղծված անորոշ վիճակի հետ կապված:

Այս պահին, դեռ չանդրադառնալով բազում սոցիալական հարցերին, արձանագրում ենք, որ ահազանգող քաղաքացիների հիմնական խնդիրներից է կատարյալ անորոշությունը՝ հիվանդության ախտանշանների դեպքում իրենց գործողությունների մասով: Հստակ չէ կամ առհասարակ պարզ չէ քայլերի հերթականությունը, թեստավորման հնարավորությունը և վայրը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման եղանակը:

Պարետատունը հաճախ պարզապես անհասանելի է, հետևաբար` հնարավոր չէ ստանալ սպառիչ պատասխաններ: Ցավոք, պարետատունը մինչ օրս չի ապահովել կապի արդյունավետ միջոց՝ այդ թվում Փաստահավաք խմբի համար:

Կոչ ենք անում պարետատանը գործել ավելի թափանցիկ և հստակ, ապահովել բնակչությանը հստակ ցուցումներով՝ հիվանդության ախտանշանների առկայության դեպքում, հստակ նշել, թե ո՛ր դեպքերում և որտե՛ղ մարդիկ կարող են դիմել ու անցնել թեստավորում և այլն:

Այս գործողություններն, ի թիվս այլոց, կբացառեն հիվանդության դեպքերը թաքցնելը, հետևապես համավարակի անվերահսկելի և լայն թափով տարածումը:

Հիշեցնենք, որ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով և/կամ էլ. փոստով՝ 043 20 52 63, Covid19armenia@gmail.com:

COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ

Նույն շարքից