Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն մեկուսացված մարդկանց խորհուրդ է տալիս քայլել տեղում, մեդիտացիա անել և ալկոհոլ չօգտագործել

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանձնարարականներ է տվել այն մարդկանց, ովքեր ստիպված են մնալ տանը՝ կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով. Հարկավոր է ավելի շատ շարժվել, խուսափել մեկ տեղում նստելուց և ճիշտ սնվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նույնիսկ փոքր սենյակներում շրջելը կամ տեղում քայլելը կարող է օգնել ձեզ ակտիվ մնալ: Եթե ձեզ զանգահարում են, խոսեք կանգնած կամ շրջեք տան մեջ, այլ ոչ թե նստեք: Եթե որոշեք դուրս գալ զբոսանքի կամ սպորտով զբաղվելու, համոզվեք որ դուք առնվազն 1 մետր հեռավորության վրա եք այլ մարդկանցից»,-ասվում է ԱՀԿ առաջարկությունների տեքստում, որը ներկայացված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:

Օրվա ընթացքում առաջարկվում է կարճ վարժություններ կատարել, պարել, խաղալ երեխաների հետ, մաքրել բնակարանը կամ հոգ տանել այգու մասին: Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ մնալ նստած դիրքում, ավելին, խորհուրդ չի տրվում նստած մնալ ավելի քան 30 րոպե և ավելի հաճախ ոտքի կանգնել:

«Բարձր ոտքերով սեղանը թույլ կտա աշխատել ուղիղ դիրքում կամ օգտագործեք գրքեր սեղանի ոտքերի տակ դնելու համար: Նստած դիրքում հանգստի ժամանակ, նախապատվությունը տվեք մտավոր գործունեությանը, ինչպիսիք են ընթերցանությունը, խաղատախտակները և հանելուկները»,-ասված է առաջարկություններում:

Բժիշկները խորհուրդ են տալիս խորը թուլացում՝ որպես սթրեսից խուսափելու միջոց․ «Մեդիտացիան, խորը շնչելն ու արտաշնչելը կօգնի ձեզ պահպանել հանգստությունը»,-խորհուրդ է տալիս ԱՀԿ-ն:

Կարևոր է հիշել նաև ճիշտ սնվելու և բավարար քանակությամբ ջուր օգտագործելու անհրաժեշտության մասին, ընդ որում մաքուր ջրի, այլ ոչ թե շաքար պարունակող ըմպելիքների: ԱՀԿ-ը նաև պնդում է, որ ալկոհոլի օգտագործումը պետք է սահմանափակել կամ ամբողջովին վերացնել։

 

Նույն շարքից