Կորոնավիրուս Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանն ու Ալիևը պետք է միավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում. ռուսաստանցի փորձագետ

analitik.am

Ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը հոդված է հրապարակել «Ալիևն ու Փաշինյանը պետք է միավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում» վերնագրով՝ Հայաստանի և Ադրբեջանին կոչ անելով միավորել ջանքերը: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:

Տարասովի խոսքերով, մեր տարածաշրջանում կորոնավիրուսի գլխավոր օջախներից մեկը դարձավ Հայաստանի և Ադրբեջանի հարավային հարևան Իրանը, որը վատ իրավիճակում է հայտնվել այդ թվում նաև ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:

Փորձագետը կարծում է, որ հիմա դեպքերի զարգացումը կախված է ոչ միայն Իրանից, այլ նաև Հայաստանին և Ադրբեջանից, որոնք պետք է գոնե ժամանակավորապես խաղաղություն հաստատեն ղարաբաղյան ճակատում, որպեսզի գոնե այդ մասով քաղաքական ծանրաբեռնվածությունը թեթևանա և ուժերը կենտրոնանան պանդեմիայի դեմ:

Նա հիշեցրել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը, որ պետք է վայր դնել զենքերը: Տարասովի կարծիքով, եթե Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան այս քայլին գնալ, հետագայում այն կարող է լավ հիմք լինել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների համար:

 

 

Նույն շարքից