Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ինչպես են հարևանները շնորհավորում կարանտինի մեջ գտնվող 92-ամյա պապիկի ծննդյան տարեդարձը /Տեսանյութ/

analitik.am

 

Անգլիայի Լեթչմոր Խիթ գյուղի բնակիչները կորոնավիրուսի պատճառով մեկուսացված 92-ամյա բնակչի համար անակնկալ են կազմակերպել նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Շնորհավորանքի տեսանյութը հրապարակել է «The Mirror»-ը։

Պիտեր Շինը վշտացել է, որ կարանտինի պատճառով ստիպված կլինի տոնել իր 92-ամյակը միայնակ: Սակայն հարևաններն ու ընկերները հավաքվել են նրա տան դիմաց և անակնկալ պատրաստել:

Տարեց տղամարդու թոռնուհին՝ Բեթ Պիկարդն ասել է, որ պապիկը շատ է տխրել, որ որևէ մեկը չի կարող գնալ իրեն այցի: Տեսանյութում տղամարդու հարևաններն ու հարազատները կանգնած են Շինի տան դիմացի փողոցում և երգում «Ծնունդդ շնորհավոր» երգը:

Նույն շարքից