Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Լուկաշենկոն խոսել է «առանց աղմուկի և փոշու» կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

analitik.am

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ իշխանությունները կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում են «առանց աղմուկի և փոշու»: Այս մասին հայտնում է Լենտան։

«Բելգիպս» ձեռնարկության աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսում բոլոր ծառայությունները՝ բժիշկներից մինչև իրավապահ մարմիններ, զբաղված են իրենց գործերով: Պարզվում են վարակվածների հետ շփում ունեցած անձանց շրջանակը, շարունակվում են կանխարգելիչ աշխատանքները. «Մենք դրանով ենք զբաղված: Սակայն առանց աղմուկի և փոշու»,-շեշտել է Բելառուսի նախագահը։

Նույն շարքից