Հասարակություն 

Տղերք, հիմա դուք ո՞ւմ կողմից եք. ամուսինների՞ թե վիրուսի. Արսեն Բաբայան

analitik.am

Արսեն Բաբայանն իր էջում գրում է. «Փոխնախարարներից մեկն ասել է, թե ամուսինները տանից դուրս գալուց պետք է երկու տարբեր տաքսիներով գնան:

Ես կարող եմ վարակի տարածումն արագացնելու ավելի արդյունավետ մեթոդներ հուշել: Փոխնախարարի առաջարկածով ամուսինների վարակվելու շանսերն ընդամենը երկու անգամ են ավելանում, մինչդեռ ամուսիններին կարող ենք պարտադրել, որ յուրաքանչյուր կիլոմետրը մեկ նոր տաքսիներ նստեն ու այդպես ամեն կիլոմետրը մեկ մի քանի անգամ ավելացնեն վարակվելու հավանականությունը:

Տղերք, հիմա դուք ո՞ւմ կողմից եք. ամուսինների՞ թե վիրուսի»:

Նույն շարքից