Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

ԱԻՆ -ում կա մեկ վարակված աշխատակից․ տեսանյութ

analitik.am

Այս պահին ԱԻՆ-ում ունենք կորոնավիրուսով վարակված 1 աշխատակից, որը համապատասխան բուժում է ստանում։ Միջադեպը գրանցվել է ՓԾ Երևանի վարչության ստորաբաժանումներից մեկում։ Այս պահին վարակվածի հետ բոլոր կոնտակտավորները մեկուսացված են։ Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Փրկարար Ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը՝ պատասխանելով Analitik.am կայքի լրագրողի հարցին, թե՝ արդյո՞ք ԱԻՆ-ի աշխատակիցներն էլ են ռիսկային խմբերի հետ շփում ունենում և որքանո՞վ է հնարավոր վարակվելը, հաշվի առնելով, որ Հայաստանում երկու բժիշկ և շտապօգնության մեկ վարորդ վարակվել են արդեն կորոնավիրուսով։

«Առողջապահության նախարարության հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք մեր ուժերով մեկուսացնել մեր աշխատակիցներին և ԱԻՆ-ին պատկանող կառույցներից մեկում։ Այդպիսի որոշում կայացվեց, որպեսզի ԱՆ առանց այդ էլ ծանր վիճակում է։ Քանի դեռ մենք մեր ուժերով կարողանում ենք մեկուսացնել մեր աշխատակիցներին՝ կշարունակենք մեկուսացնել»,- ասաց ՓԾ տնօրենը։

Նրա խոսքով՝  «այո, մեզ ևս մտահոգում են այդ ռիսկերը․ կատարում ենք մաքսիմալը, որ խուսափենք վարակվածների թվի հետագա մածացումից»։

«ԱԻՆ բոլոր ստորաբաժանումներում շուրջօրյա են կատարվում ախտահանիչ աշխատանքներ։ Հետևում ենք ԱՆ մեզ տված բոլոր ցուցումներին։ Հասարակության հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները ապահոված են համապատասխան պարագաներով՝ անհատական պաշտպանիչ միջոցներով։

Շուրջ 15 հազար անհատական պաշտպանիչ միջոցներ ենք արդեն տրամադրել մեր աշխատակիցներին, որպեսզի ապահովենք նրանց անվտանգությունը»,- ասաց Վրեժ Գաբրիելյանը։

Նույն շարքից