Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. վարորդը УАЗ-ով հետընթաց կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Խնձորեսկ գյուղի բնակիչ, 23-ամյա Վ. Ղ.-ն իր վարած УАЗ 467 Բ մակնիշի 35 ՕG 899 համարանիշի ավտոմեքենայով Խնձորեսկ գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհահատվածում հետադարձ կատարելու ընթացքում կողաշրջվել է:

Վթարի հետևանքով վարորդ Վ. Դ.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 18-ամյա Գ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրը՝ shamshyan.com

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից