Կորոնավիրուս Հասարակություն 

Իտալիայի արտգործնախարարը խոսել է այս օրերին Ռուսաստանի օգնության մասին

analitik.am

 

Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն Euronews-ի հետ զրույցում խոսել է Ռուսաստանի աջակցության մասին, փոխանցում է Լենտան։

Քաղաքական գործիչը նշել է, որ Մոսկվան ուղարկել է բժշկական դիմակներ, թոքերի օդափոխության ապարատներ և մարդկանց՝ շենքերն ու քաղաքներն ախտահանելու համար․ «Նրանք իրենց ձևով օգնության և համերաշխության ժեստ ցույց տվեցին»,-ասել է Դի Մայոն և ավելացրել, որ Իտալիան չի վախենում այլ երկրներից կախվածության մեջ լինելուց։

Հիշեցնենք, որ մարտի վերջին կորոնավիրուսի տարածման պատճառով Ռուսաստանը մի քանի ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ է ուղարկել Իտալիա։ Իտալիա են մեկնել նաև մոտ 100 ռուսաստանցի ռազմական համաճարակաբաններ։

 

 

Նույն շարքից