Հայաստան Քաղաքականություն 

Իմքայլականներն «անկյուն են տարել» Գևորգ Պետրոսյանին. Գրառումները հաջորդում են մեկը մյուսին

analitik.am

Ինչպես երևում է, իմքայլականները չեն պատրաստվում թեթև տանել ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հեռախոսազանգերի վերաբերյալ, ինչպես նաև իշխող ուժի մասին այլ մեկնաբանությունները:

Ավելի վաղ Պետրոսյանն իր էջում գրել էր. «Արմնյուզով կոմեդիա է ցուդադրվում՝ «Զանգ քաղաքացիներին»… նայեք, բայց չվատանաք…»:

Հիմա իշխող ուժի ներկայացուցիչները մեկը մյուսի ետևից մեկնաբանություններ են անում Պետրոսյանի գրառման մասով:

«Մարդ ա վատացել կամ շուտ էր վատացել, ուղղակի հիմա է ի ցույց դնում իր գիտելիքների և ինտելեկտի խղճուկ զինանոցը»,-գրել է ԱԺ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը:

«Իմ համբերությունը, հանդուրժողականությունը գրեթե սահման չունեն, բայց սա արդեն բոլոր սահմաններից դուրս է, սա հանդուրժել չեմ կարող։ ԱԺ պատգամավոր համարվողը իրեն թույլ է տալիս երկրի վարչապետի, կառավարության հասցեին նման տափակ, ցինիկ արտահայտություններ, ստահոդ պրովոկացիաներ անել, հետո դրանք անգիր արած և շատերի համար անհասկանալի ու հարցի հետ կապ չունեցող իրավաբանական տերմինալոգիայով շղարշել։ Այս օրերին փողոցային ստոր բանսարկություն եմ համարում սա Գևորգ։ Նույնիսկ, կարծես թե Սաթիկ Սեյրանյանն էլ համաձայն է սրա հետ»,-գրել է մեկ այ իմքայլական պատգամավոր, «հինա Հայաստանում» բարձրաստիճան ոստիկան Արմեն Խաչատրյանը:

«Բարի լույս բոլորին բացի էս սուբյեկտից։
Հատված «Գևորգը և ավելի գևորգը» ֆիլմից»,-գրել է Երևանի ավագանու իմքայլական անդամ Աշոտ Մնացականյանը:

«Կարծում եմ մենք պետք է շատ լուրջ քննարկենք ԲՀԿ-ան այս «պատգամավորի» հոգեբանական սրացման պատճառները, արդյոք այս սրացումը կապված է կառանտյայի հետ, թե տարիներ շարունակվող ծաղրի հետևանքով հոգեբանական պոռթկում է:
Խոստանում եմ հրապարակավ պարզել»,-գրել է Ալեն Սիմոնյանը:

Նույն շարքից