Իրավական 

Ամենաերիտասարդ օրենքով գողը դանակահարել է իր հետ նույն խցում գտնվողին․ Հարուցվել է երկու քրգործ

analitik.am

 

Չեռնիգովի շրջանային դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել ամենաերիտասարդ օրենքով գող 28-ամյա Գեորգի Կիլաձեին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Գեգա Օզուրգետսկի: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը:

Հրապարակման համաձայն, 2017 թվականին Կիլաձեն, ով գտնվել է օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր կալանավայրում, դանակահարել է իր հետ նույն խցում գտնվողին։ Ինչից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով: Դրանից հետո նրա դեմ հարուցվել է ևս մեկ քրեական գործ, քանի որ դատական ​​լսումների ընթացքում նա անընդհատ սպառնացել է ոստիկանին և նրա ընտանիքի անդամներին:

 

Նույն շարքից