Կորոնավիրուս Հասարակություն 

Ֆրանսիայում երկու շաբաթով երկարաձգել են կարանտինը

analitik.am

 

Ֆրանսիայում որոշել են երկու շաբաթով երկարաձգել կարանտինը կորոնավիրուսի տարածման պատճառով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը։

Կարանտինը կերկարաձգվի մինչև ապրիլի 25-ը։ Երկրում արդեն խիստ սահմանափակումներ է սահմանվել մարդկանց ազատ տեղաշարժի հետ կապված, ինչպես նաև փակվել են սրճարանները, կինոթատրոնները և ոչ պարենային խանութները։ Ճանապարհորդությունն ամբողջ երկրի տարածքում նույնպես սահմանափակ է:

 

Նույն շարքից