Հասարակություն 

Մահվան ելքով վթար՝ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին

analitik.am

 

Մարտի 28-ին, ժամը 07:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխի վայր շրջվել:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Նույն շարքից