Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

analitik.am

 

Մարտի 28-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 372 դեպք, որոնցից 28-ն` առողջացած, 1-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 343 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2172 թեստավորման դեպքում:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացե'ք տանը,

սահմանափակե'ք շփումները,

հետևե'ք անձնական հիգիենային,

հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ,

հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից

օգտվելը,

շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,

գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ,

տեղեկացնել բժշկին,

եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային

իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով

պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,

պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով

բժշկին,

խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

Առողջապահության նախարարություն

 

Նույն շարքից