Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Փաստորեն երեխեքին ցրելու համար ուղարկում եք դպրոց. Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացուն /տեսանյութ/

analitik.am

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան, երեկվա օրինակով կրկին զանգահարել է քաղաքացիներին՝ իմանալու համար, թե ինչպես են դիմանում արտակարգ իրավիճակին:
Քաղաքացիներից մեկն ասաց, որ երեխաները փոքր են, դուրս ու ներս են ուզում անել, դա է խնդիրը:

Հարցին՝ սոցիալական խնդիրներ չունե՞ն, քաղաքացին ասաց, որ միայն ամուսինն է աշխատում, սակայն հիմա տանն է. «Մի քիչ հավաքած գումար ունեինք, դա ենք ծախսում»:

Քաղաքացին նշեց, որ հիմա սնունդ գնելու խնդիր չունեն. «Երևի դեռ մի երկու շաբաթ կդիմանանք»:

Փաշինյանը հետաքրքրվեց ու նաև իմացավ, որ զրուցակցի ամուսինը գրանցված աշխատող է, ՀԴՄ տպելով է աշխատում, հիմա ընտանիքի անդամներից միայն ամուսինն է դուրս գալիս, խանութ գնում ու վերջ, դա էլ անում է համապատասխան թուղթը լրացնելուց հետո:

Քաղաքացին նաև հայտնեց, որ ամուսնու ընկերներից մեկի ծնողները վարակվել են կորոնավիրուսով, սակայն իրենց շրջապատում չկան. «Առաջինը կինն է վարակվել կարի գործարանում: Նորագավիթում է եղել»:

Վարչապետը հետաքրքրվեց նաև քաղաքացու շրջապատի սոցիալական վիճակից՝ կա արդյո՞ք սրված վիճակ:

Փաշինյանի զրուցակիցը հայտնեց, որ երկու երեխա ունեն, մեկը մանկապարտեզ է գնում, մյուսը՝ դպրոց: Նա վստահեցրեց, որ հիմա դպրոց հաճախող երեխան մասնակցում է հեռավար դասապրոցեսին. «Ամբողջ դասարանով միանում են: Ուսուցիչը զանգահարում է բոլորին ու միանում են: Դա ռեալ դաս է, իսկապես անում են երեխաները»:

«Կարո՞ղ ա դպրոցները փակենք, երեխաներն ըտենց անեն դասերը»,-կատակով հարցրեց Փաշինյանը:

«Չէ, էսպես էլ մեզ համար է դժվար»,-պատասխանեց երիտասարդ կինը:

«Փաստորեն երեխեքին ցրելու համար ուղարկում եք դպրոց»,-կատակեց Փաշինյանը, ում խոսքերով, երեխաներին դուրս գալ է պետք. «Փորձեցի հումոր անել»:

 

 

Նույն շարքից