Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Լուկաշենկոն մեջբերել է Թրամփի խոսքերը և ասել, թե ինչու չի փակել իր երկրի սահմանները

analitik.am

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կորոնավիրուսային համաճարակի վերաբերյալ նրա դիրքորոշման համար: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով БЕЛТА-ին։

Լուկաշենկոն անհեռատես է համարում այն, որ ԱՄՆ-ում որոշ ժամանակ առաջ արտակարգ դրություն հայտարարվեց: Այնուամենայնիվ, Թրամփին հաջողվել է արագ կողմնորոշվել որպես նախկին գործարար, նշել է Բելառուսի նախագահը:

«Նա ասաց այսպես՝ «Եթե մենք անմիջապես չվերադառնանք ձեռնարկություններ և չսկսենք աշխատել, ապա ավելի շատ ամերիկացիներ կմահանան գործազրկությունից, քան կորոնավիրուսից»»,-Թրամփի խոսքերը մեջբերել է Լուկաշենկոն և հավելել, որ հենց այդ պատճառով է, որ նա Բելառուսում չի փակել ձեռնարկությունները:

Նախագահն ասել է, որ վերջերս նրան բազմիցս «խորհուրդ են տվել փակել սահմանները, ձեռնարկությունները, բոլորին նստեցնել կարանտինի մեջ»․ «Դրանից հետո ես կայացրեցի կոշտ որոշում. Կնստեցնենք այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը լինի»,-ասել է Լուկաշենկոն:

 

Նույն շարքից