Հասարակություն Տեսանյութեր 

Մեր Մարիամն էլ է այնտեղ աշխատում. Նիկոլ Փաշինյանը պատահաբար զանգահարեց դստեր հետ աշխատողին /տեսանյութ/

analitik.am

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ևս զանգահարել է քաղաքացիներին՝ իմանալու համար, թե ինչպես են դիմանում այս օրերին:

«Կպավ»,-հերթական զանգից հետո հայտարարեց Փաշինյանը՝ նախապես նշելով, որ զանգահարում է բջջայինի:

Պարզվեց, որ Փաշինյանը պատահաբար զանգահարել է Մարալիկ, 16-ամյա աղջնակի:

Քաղաքացին ասաց, որ ամեն ինչ նորմալ է. «Ուղղակի դասերը… ճիշտ ա՝ հեռավար դասեր ենք անում, բայց լավ կլիներ գնայինք դպրոց»:

Ապա աշակերտուհին ներկայացրեց, թե ինչպես են դասերն անում. «Լիարժեք դաս ենք անում»:

Փաշինյանի զրուցակիցը հայտնեց, որ հայրն արտագնա աշխատանքի է Մոսկվայում, հիմա չեն աշխատում, սակայն երևի մի շաբաթից կսկեն աշխատել:

Հարցին, թե ինչպես են յոլա գնում, քաղաքացին ասաց, որ պապիկը թոշակ է ստանում, հայրիկի աշխատավարձն էլ կա, յոլա են գնում, ամեն ինչ լավ է:

Նաև պարզվեց, որ Մարալիկում ռեալ պահում են դուրս չգալու ռեժիմը, ոստիկանները հսկում են ամեն ինչ, քաղաքացիները դուրս են գալիս միայն խանութ գնալիս:

Ապա բջջայինը փոխանցվեց քաղաքացու եղբորը, ում հետ Փաշինյանն արդեն սկսեց խոսել գների մասին: Նա ասաց, որ թանկացումներ չի նկատել, սակայն գներին չի էլ հետևում առանձնապես:

Զրուցակիցը ԵՊՀ ուսանող էր, վարձը հայրիկն է տալիս, նաև ինքն է աշխատում Դիջիթեյնում:

«Մեր Մարիամն էլ է Դիջիթեյնում»,-ասաց Փաշինյանը:

«Հա, իրար հետ ենք աշխատում»,-պատասխանեց քաղաքացին:

Երիտասարդն ասաց, որ մոտ 150 հազար աշխատավարձ է ստանում:

«Ուսանողի համար վատ չէ»,-նշեց Փաշինյանը:

Տղան նաև չբացառեց, որ կարող է IT ոլորտում գործունեություն ծավալել, չնայած սովորում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

Ընտանիքի միակ խնդիրն այն է, որ հայրն այստեղ աշխատանք չունի, արտագնա աշխատանքի է մեկնում, այլ խնդիրներ, որպես այդպիսին, չկան:

 

 

Նույն շարքից