Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Մտածում ենք, չեմ ասում, որ լրիվ դեբիլ ենք. Քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին /տեսանյութ/

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր զանգահարել է քաղաքացիներին՝ իմանալու համար, թե ինչպես են դիմանում արտակարգ իրավիճակում: Ի տարբերություն երեկվա՝ այսօր Փաշինյանը դա արել է ոչ ուղիղ եթերով:

Քաղաքացիներից մեկի հետ զրույցում Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպես  է ընդհանուր տրամադրությունը:

«Աշխատում ենք մի քիչ հումոր անել, շատ չխորանանք: Եթե շատ կենտրոնանք այս բաների վրա, լավ չի անդրադառնա առողջության վրա: Մի քիչ հումորով… ճիշտ ա՝ մտածում ենք, չեմ ասում, որ լրիվ դեբիլ ենք, մտածում ենք, հույսներս Աստված է, որ այս ճգնաժամից դուրս կգանք»,-ասաց նա:

«Աստծո վրա պետք է հույս դնել, սակայն նրան միայնակ չպետք է թողնել այս գործում»,-արձագանքեց Փաշինյանը՝ ներողություն խնդրելով անհանգստացնելու համար:

Նույն շարքից