Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Կորոնավիրուսի պատճառով հարյուրավոր ռուսաստանցիներ Ուկրաինայից հատուկ գնացքով վերադարձել են հայրենիք

analitik.am

 

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով պատրաստված հատուկ գնացքը Մոսկվա է ժամանել Կիևից, որը 700-ից ավելի ռուսաստանցի է տեղափոխել հայրենիք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թիվ 906 գնացքը ժամանել է Մոսկվայի Կիևի կայարան: Գնացքն ընթացել է առանց կանգառների, իսկ ուղևորներն անցել են սահմանային և մաքսային զննում, ինչպես նաև Ռոսպոտրեբնադզորի աշխատակիցների կողմից բժշկական զննումը: Հակառակ ուղղությամբ ուղևորվող թիվ 905 գնացքն ուկրաինացիներին կտանի իրենց հայրենիք:

Նրանք, ովքեր վերադարձել են Ուկրաինայից, հեռացել են կայարանից դիմակներով: Նրանց դիմավորողներին թույլ չեն տվել մոտենալ կայարանին, դիմավորողները սպասել են իրենց հարազատներին արգելապատնեշից այն կողմ:

Նույն շարքից