Հասարակություն Տեսանյութեր 

Հրապարակվել է Իտալիայում ռուսաստանցի բժիշկների աշխատանքների տեսանյութը

 

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Իտալիայի Լոմբարդիայի շրջանում ռուսաստանցի ռազմական փորձագետների կողմից իրականացված ախտահանման գործընթացի մասին տեսանյութը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ՌԴ ՊՆ «YouTube» ալիքում:

Տեսանյութում պաշտպանիչ հագուստով մասնագետները հատուկ լուծույթներով ախտահանում են Բերգամո քաղաքում գտնվող հանրակացարանի կահույքն ու տարբեր իրերը:

Ռուսաստանցի մասնագետները Լոմբարդիայի շրջանի երկու բժշկական հաստատություններում իրականացրել են նաև տեղազննում՝ պարզելու առաջիկա աշխատանքների շրջանակը, ասվում է Պաշտպանության նախարարության կայքում:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից