Հասարակություն 

Գևորգ Պետրոսյանի երեկվա արարքից իսպանական ամոթ եմ զգում. Իմ քայլի պատգամավորը տարածում է Պետրոսյանի ծաղրանկարը

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն իր էջում գրում է.

«Չեմ սիրում առանձին գործընկերների հատուկ անդրադառնալ, բայց Գևորգ Պետրոսյանի երեկվա արարքից իսպանական ամոթ եմ զգում:

Հարգելի Պետրոսյանը թերևս լավ հռհռացել է վարչապետի ու քաղաքացիների հեռախոսազրույցները դիտելիս ու փորձել է այդ թեմայով սրամտություն անել:

Ընկեր, հավատա, խնդրում եմ, եթե ինչ-որ բան քեզ հասկանալի չէ, դեռ չի նշանակում, որ ծաղրի ենթակա է, այն ուղղակի քեզ հասկանալի չէ: Գրեթե նույն կերպ մեր քուչում պպզողները ջութակի գնացողների վրա էին հռհռում:

Նկարը՝ ավելացում. այն դեպքի համար, եթե քեզ հուզում է, թե կողքից շատերի վրա ինչ տպավորություն ես թողնում, ընկեր, փաստորեն»:

Նույն շարքից