Հասարակություն 

Փորձել են 11 տոննա ախտահանիչ միջոցներ դուրս բերել Ռուսաստանից

analitik.am

 

ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Ռուսաստանից Ղազախստան ախտահանիչ միջոցների մեծ խմբաքանակի արտահանման փորձը: Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ մոտ 11 տոննա ախտահանիչ միջոցները փորձել են տեղափոխել 500 և 5000 միլիլիտր պոլիմերային տարաներով։

Ռուսաստանի Կառավարության հրամանագրի համաձայն՝ ախտահանման, հակավիրուսային և նման այլ միջոցների արտահանումն արգելվում է, բացառությամբ միջազգային մարդասիրական օգնության դեպքերի:

 

 

Նույն շարքից