Հասարակություն 

Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա

analitik.am

Մարտի 28-ին, ժամը 13:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի վարչական հողամասերից մեկում ավտոմեքենա է այրվում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին, մարվել՝ 14:05-ին: Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա:

Նույն շարքից