Կորոնավիրուս Հասարակություն 

Չինացի բժիշկն ասել է, թե ինչ պետք է անել, բացի ձեռքերը լվանալուց

analitik.am

 

Պեկինի բժշկական համալսարանի երրորդ հիվանդանոցի բժիշկ-դեղագործ Վան Խայիինը «Huanqiu Shibao»-ի հետ զրույցում ասել է, որ դիմակ կրելը և ձեռքերը լվանալը բավարար չէ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։

Նրա խոսքերով, քիթը շնչառական ուղիների «դարպասն» է, և այնտեղ հեշտությամբ կարող է կուտակվել փոշին, միկրոօրգանիզմները և վիրուսները:

Դեղագործն ասել է, որ հարկավոր է օրվա մեջ մեկ անգամ լվանալ քթի խոռոչը տուն վերադառնալուց անմիջապես հետո․ «Եթե դուք ենթարկվում եք ավելի աղտոտված շրջակա միջավայրի ազդեցությանը, ապա լվացումը պետք է արվի անմիջապես, հենց որ այդպիսի միջավայրից դուրս եք գալիս»,-պարզաբանել է նա:

 

Նույն շարքից