Առողջապահություն Կորոնավիրուս 

Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ կորոնավիրուսը վտանգավոր է բոլոր տարիքի մարդկանց համար

analitik.am

 

Կորոնավիրուսը վտանգավոր է բոլոր տարիքի մարդկանց համար, մահացությունը և վարակվածությունը նկատվում է նաև երիտասարդների մոտ, ասել է Ռուսաստանի Դաշնությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով, երիտասարդները «շատ ավելի քիչ են հիվանդանում, բայց ամեն դեպքում, բոլորի մասին պետք է հոգ տանել․ «Ֆրանսիայում, օրինակ, 20 տարեկանից ցածր 12 երիտասարդ կորոնավիրուսային հիվանդությամբ գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,-ասել է Վույնովիչը և ավելացրել, որ կորոնավիրուսն ինքնին «շատ նենգ և շատ արագ հարմարվող վիրուս է»:

 

Նույն շարքից