Հասարակություն 

Արթնացա երեխաների աղմուկից, նայեմ, տեսնեմ Բալասանյանից ստորագրություն են խնդրում. Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր էջում գրում է.

«Մի քանի օր առաջ Արցախում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ մի քանի գյուղ եմ այցելել։ Ուզում էի տեսնել, թե ինչպես են անցնում նրա հանդիպումները մարդկանց հետ, ինչ հարցեր են մտահոգում արցախցիներին։ Մթնոլորտն էի ուզում զգալ, մի խոսքով։ Եվ այդ հանդիպումների ժամանակ շատ հետաքրքիր մի բան բացահայտեցի՝ Բալասանյանին հանդիպող մարդիկ միանգամից զինվորագրվում են նրան։ Երեխաներն ուզում են գեներալ դառնալ, տղամարդիկ՝ գաղափարի ընկեր, կանայք՝ լավ քույր կամ մայր։ Բառիս բուն իմաստով են զինվորագրվում։ Ապշելու մի բան է, որ խոսքերով դժվար է փոխանցել, բացատրել։

Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք։ Մարդ, ով կկարողանա բոլորին խանդավառել զինվորական իր նվիրավածությամբ և նոր զինվորներ կերտել մեր բանակի, դպրոցի, գյուղի, առողջապահական համակրագի և ընդհանրապես ողջ երկրի համար։ Ուստի Արցախում բնակվող բոլոր ընկերներիս, մտերիմներիս ու ինձ վստահող ամեն մեկին խնդրում և հորդորում եմ՝ մարտի 31-ին հանկարծ չսխալվեք։ Դուք ունեք ձեզ, ձեր անցած ճանապարհին ու բռնած ուղուն արժանի թեկնածուն։ Նրա անունը Վիտալի Բալասանյան է։

P.S. Հադրութի շրջանի գյուղերից մեկում աչքս 2 րոպե կպցրել էի մեքենայում։ Արթնացա երեխաների աղմուկից։ Նայեմ, տեսնեմ Բալասանյանից ստորագրություն են խնդրում։ Կադրը լավ բռնացրի, ինքս ինձնից գոհ եմ))))»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից