Առողջապահություն Կորոնավիրուս 

Հայաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվը դարձավ 30

 

Թարմացում, 28.03.2020, 19:30-ի դրությամբ

Այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։

Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։

Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30։

ՀՀ Առողջապահության նախարարություն

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    7
    Shares

Նույն շարքից