Հասարակություն 

Պարետը վեց ժամով արգելել է Երևանում և մարզերում մի շարք սուպերմարկետների գործունեությունը

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից մի շարք սուպերպարկետներում 2020 թվականի մարտի 26-ին, 27-ին և 28-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա՝ Պարետը որոշել է վեց ժամով արգելել մի շարք տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։

Տնտեսվարողների ցանկը՝

1) «ԱՐԹՈՒՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ» ՍՊԸ՝ ք.Վանաձոր, Մյասնիկյան 12 բ.

2) Ա/Ձ «Մարատ Մկրտչյան»` ք. Սիսիան, Ն. Ադոնցի

5/1. 3) ԱՁ «Սամվել Ղուլունց»՝ ք. Գորիս, Մաշտոցի 155/2.

4) «ԿՈՐՈՆԱ ՍՈԼԱՐԵ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արտաշիսյան փող., 88/2 շենք (1-ին և 2-րդ հարկեր) և ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Արտեմ Միկոյան փող., 4 շենք.

5) «ԱՐՏԱՎԱԶԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ` ք. Արմավիր, փող. Երևանյան 17/3.

6) «ՄՇԵՑԻ ԽՈՐԵՆ» ՍՊԸ` ք. Արմավիր, փող. Չարենցի 8/6.

7) «Սիրանուշ Գևորգյան Պապիկի» ԱՁ՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան փողոց, 15/40,

8) «ԲԵԳՈՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ» ԱՁ՝ ք. Երևան, Խորենացի 88:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից