Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի 14 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի 14 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:

Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,- գրել է նա։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից