Կորոնավիրուս Հասարակություն 

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ․Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝
Ս․թ․ մարտի 29-ին
• «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի
AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 10։45) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) ցերեկային (ժամը 14։35) չվերթերը ,
• «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի
SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 13։40) և SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը,
• «Իկար» ավիաընկերությունը կիրականացնի
KAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 15։45) և KAR 378 Երևան- Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը:

Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։ Ուստի խնդրում ենք, հետևողական լինել, հետևել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին և կապ հաստատել ավիաընկերությունների հետ։

Հարգանքով,
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից