Հասարակություն 

Հայ-ֆրանսիական բարեկամության առանցքային դերակատարի և Հայկական հարցի անխոնջ պաշտպանի կորուստը մեծ վիշտ է Հայաստանի և Ֆրանսիայի համար․ ԱԳ նախարար

analitik.am

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ. «Խորապես ցնցված եմ Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից։ Հայ-ֆրանսիական բարեկամության առանցքային դերակատարի և Հայկական հարցի անխոնջ պաշտպանի կորուստը մեծ վիշտ է Հայաստանի և Ֆրանսիայի համար։

Ցավակցում եմ նրա կնոջն ու հարազատներին։ Խորին տխրության այս պահին մեր համերաշխությունն ենք հայտնում ֆրանսիայի ժողովրդին»:

Նույն շարքից