Հասարակություն 

332 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. Ոստիկանությունն ամփոփում է

analitik.am

Ստուգման արդյունքները մարտի 29-ի ժամը 21-ի դրությամբ
Մարտի 29-ին, ժամը 9․00-ից 21.00-ն, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 21-ը՝ 2794 անձի նկատմամբ, 1443-ը՝ մայրաքաղաքում, 1351-ը՝ մարզերում։
Մարտի 29-ին ժամը 9-ից 21-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 223 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 21-ը՝ 2213 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 53 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

ՀՀ Ոստիկանություն

Նույն շարքից