Կորոնավիրուս Հասարակություն 

Թեստավորվելուց հետո «Ականատես» -ի դիտորդները հրաժարվել են Արցախ մեկնելուց

Կարեն Վրթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երևի գիտեք, որ Արցախում մարտի 31-ին ընտրություններին հետևել և լուսաբանել պատրաստվող դիտորդներին և լրագրողներին թեստավորել են կորոնավիրուսի։

Տրամաբանական է. եթե մարդիկ վարակակիր են, ապա ինչո՞ւ վարակը տանեն հետները՝ վարակելով ճանապարհին և Արցախում ուրիշ մարդկանց։

Բայց հետո կինո է սկսվում։ Ինչքանով որ հասկանում եմ (եթե սխալվում եմ, ուղղեք ինձ) արդեն թեստավորվելուց հետո որոշ դիտորդներ հրաժարվել են Արցախ մեկնել։

Մասնավորապես, «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել, որ որոշել են չմեկնել Արցախ։

Կտո՞ էտոտ «Ականատես», ատկուդա՞ օն վզյալսա, կհարցնեք դուք ինձ։

Եթե հիշում եք, ամիսներ առաջ ՀՀ կառավարությունն առանց որևէ մրցույթի մի քանի տասնյակ հազար դոլար հատկացրեց պայմանականորեն ասած «սորոսական» թևի 2 դուքյանի, որ Արցախում ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնեն։

Երկուսից մեկը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունն էր։

«Ականատեսի» ֆեյսբուքյան էջում գրած է.

««Ականատես»-ը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից»:

Մնում է հասկանալ. ափսո՞ս չէին այդ թեստերը, որոնց կարիքն այսօր լիքը մարդ ունի և չեն հասցնում իրենց թեստավորել, և արդյոք վերադարձնելու են կառավարությունից «ընգերական պրոտոկոլով» ստացված փողը»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից