Հասարակություն 

Թրամփը հրաժարվել է անվճար պաշտպանել արքայազն Հարիին և Մեգան Մարքլին

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի նախատեսում վճարել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի անվտանգության համար նախատեսված ծախսերը: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում:

«Ես Եղիսաբեթ Երկրորդ թագուհու և ամբողջ Մեծ Բրիտանիայի մեծ ընկերն ու երկրպագուն եմ։ Հաղորդվում էր, որ Հարին և Մեգանը բնակվելու են Կանադայում: Այժմ նրանք Կանադայից տեղափոխվել են ԱՄՆ: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն չի վճարելու նրանց անվտանգությունն ապահովելու համար: Նրանք իրենք պետք է վճարեն»,-ասել է Թրամփը:

 

Նույն շարքից