Կորոնավիրուս Հասարակություն 

Գազմանովի որդին խոսել է իր հոր մեկուսացման մասին

analitik.am

 

Հայտնի երգիչ Օլեգ Գազմանովի որդին՝ Ռոդիոնը խոսել է հոր ինքնամեկուսացման մասին: Այս մասին հայտնում է Լենտան։

«Նա այժմ գտնվում է խիստ կարանտինի մեջ,-ասել է Գազմանովի որդին:

Նրա խոսքերով, երգիչը որևէ մեկին չի թողնում այցելել իրեն և պահպանում է ամբողջական մեկուսացումը: Ռոդիոնն ավելացրել է, որ միայն ինքը և իր եղբայրն են կապ պահպանում արտաքին աշխարհի հետ:

Ավելի վաղ հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան բացահայտել էր Իգոր Կրուտոյի քրոջ ծննդյան երեկույթի մանրամասները, որին մասնակցել են Ռուսաստանի շոուբիզնեսի հայտնի ներկայացուցիչները և ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, կորոնավիրուսով վարակված երգիչ Լև Լեշչենկոն։

Երեկույթից հետո Օլեգ Գազմանովը սարսափահար է եղել և նշել, որ միջոցառման ժամանակ բոլորը գրկախառնվել և համբուրվել են․ «Որքան արագ է փոխվում աշխարհը: Մենք բոլորս մտածում էինք, որ պարզապես գրկախառնվում ենք: Իսկ հիմա ես նայում և մտածում եմ, որ պետք չէր դա անել»,-ասել է երգիչը:

 

 

Նույն շարքից