Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինայի Ֆինանսների և Առողջապահության նախարարները հրաժարական են տվել

analitik.am

 

Ուկրաինայի Ֆինանսների նախարար Իգոր Ումանսկին և Առողջապահության նախարար Իլյա Էմեցը, հրաժարական են տվել: Այս մասին հայտնել է «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունից պատգամավոր Իրինա Գերաշչենկոն Ֆեյսբուքյան իր էջում:

«Զելենսկիի երկրորդ կառավարությունը ռեկորդ է սահմանել նախարարների փոփոխության տեմպի գրանցումների առումով»,-գրել է Գերաշչենկոն և նշել, որ նախարարներն ընդամենը մեկ ամիս է ինչ զբաղեցնում էին իրենց պաշտոնները և հրաժարական են տվել կորոնավիրուսի համաճարակի սրացման ֆոնին:

 

 

Նույն շարքից