Միջազգային Քաղաքականություն 

Մոսկվայում տանից դուրս գալուց պետք է հատուկ անցաթուղթ ունենալ

analitik.am

 

Մոսկվայում, տանից դուրս գալուց հատուկ անցաթուղթ պետք է ունենալ: Այս մասին իր բլոգում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Անցաթղթերը կտրվեն Մոսկվայի կառավարության կողմից սահմանված կարգով․ «Կգործարկվի ներքին ռեժիմի համապատասխանության մոնիթորինգի խելամիտ համակարգ և քաղաքացիների տեղաշարժի համար սահմանված կանոններ: Աստիճանաբար, բայց կայուն կերպով մենք խստացնելու ենք այս իրավիճակում անհրաժեշտ վերահսկողությունը»,-շեշտել է քաղաքապետը:

Այս միջոցը կներդրվի համընդհանուր մեկուսացման ռեժիմի շրջանակներում, որը մայրաքաղաքում ուժի մեջ կմտնի այսօր՝ մարտի 30-ին: Այն վերաբերում է մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ անկախ տարիքից: Միևնույն ժամանակ, արգելքը չի սահմանափակի քաղաքացիների Մոսկվա մուտք գործելու կամ այն ​​լքելու իրավունքը:

 

Նույն շարքից