Միջազգային Քաղաքականություն 

Մակրոնը հորդորել է «չարբել» Իտալիային Ռուսաստանի օգնությունից

analitik.am

 

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոսել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից Իտալիային ցուցաբերվող օգնության մասին և կոչ է արել «չարբել դրանից», ինչպես նաև հիշել այն օգնությունը, որը Ֆրանսիան և Գերմանիան մատուցել են երկրին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «France 24»-ին։

«Չինական կամ ռուսական օգնության մասին շատ է խոսվում, բայց ինչո՞ւ չասել, որ Ֆրանսիան և Գերմանիան երկու միլիոն դիմակ և տասնյակ հազարավոր խալաթ են ուղարկել Իտալիա»,-հարցրել է Մակրոնը:

«Դա բավարար չէ, բայց սա միայն սկիզբն է, և մենք չպետք է արբենք այն ամենից, ինչ ասում են մեր միջազգային գործընկերներն ու մրցակիցները»,-ավելացրել է նա և շեշտել, որ Եվրոպան հպարտ և ուժեղ է, և պետք է իրեն հենց այդպես զգա:

 

 

Նույն շարքից