Կորոնավիրուս Հասարակություն 

Կոմմունարկայի հիվանդանոցում երկու մարդ է մահացել կորոնավիրուսից

analitik.am

Կոմմունարկայի հիվանդանոցում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիները, երկու պացիենտ է մահացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն:

Նա նաև հայտնել է, որ մեկ օրվա մեջ հիվանդանոց է տեղափոխվել 28 պացիենտ, դուրս են գրվել 8-ը: Ընդհանուր առմամբ հիվանդանոցում գտնվում է 78 պացիենտ, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և 115 մարդ, որոնց մոտ վարակը դեռ չի հաստատվել:

Հավելենք, որ մահացողներից մեկը եղել է 80 տարեկան, մյուս՝ 69-ը: Երկուսի մոտ էլ մի շարք այլ հիվանդություններ են եղել:

Նույն շարքից