Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Եթե մենք օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենայինք, նա պոտենցիալ չփրկվող կլիներ. նախարար

analitik.am

 

Այսօր՝ մարտի 30-ին, կառավարության նիստում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով վարչապետի համապատասխան հարցին, խոսեց տարբեր երկրներում կորոնավիրուսից մահացության վիճակագրության մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրան, թե որ տարիքային խմբի մարդիկ են մահանում վարակից:

Նախարարը հայտարարեց, որ տարբեր երկրներում վիճակագրությունը տարբեր է, դա կապված է տվյալ երկրի բնակչության վարած կենսակերպից. «Եթե մենք օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենայինք, նա պոտենցիալ չփրկվող կլիներ, հետևաբար երիտասարդ մահ կունենայինք: Եթե մարդն ի սկզբանե ոչ առողջ կենսակերպ է վարել, պոտենցիալ ռիսկի տակ է»:

 

Նույն շարքից