Հասարակություն Տեսանյութեր 

Կարևոր գործերը թողած՝ թիթեռ եք նկարում. Ընդդիմադիրները հորդորեցին ետ տանել աղմուկ բարձրացրած նախագիծը

analitik.am

 

ԱԺ-ն արտահերթ նիստում շարունակում է քննարկել կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու նախագծին: Պատգամավորի խոսքերով, նման նպատակների համար հսկայական գումար ծախսելու փոխարեն ավելի լավ է մտածել սոցիալական ծրագրեր իրականացնելու մասին:

ԲՀԿ-ից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը, ով կառավարությանը հորդորեց հետ տանել նախագիծը, անիմաստ աշխատանք չանել, ինչի համար ծախսվելու է մեծ գումար: Զոհրաբյանի խոսքերով, ճիշտ կլինի, եթե այդ գումարը ծախսվի օրինակ քաղաքացիներին թեստավորելու վրա: Նա նաև նշեց, որ հեռախոսազանգերը չեն ենթադրում պարտադիր հանդիպում. «Որևէ երկրում նման փորձ չկա: Չի կարելի նման բան անել: Չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել»:

ԲՀԿ-ական պատգամավորը նաև հայտարարեց, որ կան կապի այլ միջոցներ՝ Վայբեր և այլն, մարդիկ կարող են նաև այդ կապի միջոցներով շփվել:

«Իմ քայլը» խմբակցությունից խոսեց Ռուբեն Ռուբինյանը: Նա հայտարարեց, որ խնդիր է տեսնում ապաանձնավորման մասով, այդ հարցում նախարարը և կառավարության ներկայացուցիչները պետք է բացատրություն տան:

 

 

Նույն շարքից