Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Կորոնավիրուսային Ռապիդ թեստերը ԱԺ երկու պատգամավորի մոտ դրական պատասխան են ունեցել. Միրզոյան

analitik.am

 

Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Արցախի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար հանրապետություն մեկնող ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները թեստավորվել են: Ռապիդ թեստերը երկու պատգամավորի մոտ դրական պատասխան են ունեցել:

Այդ պատգամավորներն անցել են կրկնակի թեստավորում՝ արդեն մյուս թեստով. «Գիշերն ինձ Թորոսյանը տեղեկացրել է, որ կրկնակի թեստավորման արդյունքները բացասական են եղել: Բարեբախտաբար մեր որևէ գործընկերոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել»:

 

 

Նույն շարքից