Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի տարածումն ԱՄՆ-ում՝ մարտի 30-ի դրությամբ

analitik.am

Կորոնավիրուսի հետևանքով ԱՄՆ-ում արդեն իսկ գրանցվել է ավելի քան 2300 մահ, այդ ցուցանիշը ավելի քան կրկնապատվել է համեմատած հինգշաբթվա տվյալների հետ։ Այս թիվը արագորեն աճում է և տասնյակ ու հարյուրավոր մահեր են արձանագրվում Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Լուիզիանայում, Միչիգանում և այլ նահանգներում։ Մարտի 30-ի տվյալներով ԱՄՆ-ում առնվազն 141,995 հազար հատատված դեպք կա։ Հաստատված դեպքերի և մահացությունների թվով առաջինը շարունակում է մնալ ՆյուՅորքը (59,568 հաստատված դեպք, 965 մահ)։

ԱՄՆ-ն առաջին երկիրն է աշխարհում, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը գերազանցեց 100 հազարը։ Իտալիան երկրորդն է, որ վարակվածների թվով (ավելի քան 97 հազարը) գերազանցում է Չինաստանին։ Մայրցամաքային Չինաստանում հաստատված դեպքերի թիվը հասնում է 81,470:

Կիրակի օրը նախագահ Թրամփը հայտարարեց, որ կերկարաձգի սոցիալական հեռավորության պահպանման համազգային հրահանգները ( որը նաև մեծ հավաքույթների սահմանափակման հորդորներ է պարունակում) ևս 30 օրով, քանզի նախկինում հայտարարված 15-օրյա հրահանգի ժամկետը սպառվում էր երկուշաբթի։ Սա չնայած այն հանգամանքին, որ Թրամփը հույս էր հայտնել, որ մինչև Զատիկը՝ ապրիլի 12-ը, երկիրը կվերադառնա իր սովորական կյանքին։

Կիրակի օրը նախագահ Թրամփը հայտարարեց, որ կերկարաձգի սոցիալական հեռավորության պահպանման համազգային հրահանգները ( որը նաև մեծ հավաքույթների սահմանափակման հորդորներ է պարունակում) ևս 30 օրով, քանզի նախկինում հայտարարված 15-օրյա հրահանգի ժամկետը սպառվում էր երկուշաբթի։ Սա չնայած այն հանգամանքին, որ Թրամփը հույս էր հայտնել, որ մինչև Զատիկը՝ ապրիլի 12-ը, երկիրը կվերադառնա իր սովորական կյանքին։

Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսի հարցերով խորհրդական երկու բժիշկները կիրակի զգուշացրին, որ ընդհուպ մինչև 200 հազար ամերիկացի կարող է կորոնավիրուսի բռնկման պատճառով, նունիսկ երբ երկրի մեծ մասը գտվում է «Տանը մնալու» և սոցիալական հեռավորությունը պահպանելու հրահանգի ներքո։

Ավելի վաղ՝ մարտի 27ին, Դ․ Թրամփը դիմել է «Պաշտպանական արտադրության մասին օրենքին», որը ընդունվել է դեռ Կորեական պատերազմի ժամանակ և նախագահին լիազորություններ է տալիս` պահանջել ձեռնարկություններից արտադրել ապրանքները ազգային պաշտպանության նպատակով։ Ուրբաթ օրը կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը 100 հազարը գերազանցելուց հետո թոքերի օդափոխման սարքերի սակավության մասին անհանգստությունը գնալով ավելանում է։ Ավելի վաղը Թրամփը քննադատել էր General Motors ընկերությանը իր թվիթերյան հայտարարություններում առ այն, որ ընկերությունը ի սկզբանե հայտարարել էր, որ կապահովի 40 հազար թոքերի օդափոխման սարք, այնուամենայնիվ հետագայում նշել էր, որ մինչև ապրիլ կարող է արտադրել միայն 6 հազարը։ Նախագահը դիմելով պատերազմական իրավիճակում իրեն տրվող արտակարգ լիազորություններին հրամայել է General Motors-ին կտրուկ զարկ տալ թոքերի օդափոխման սարքերի արտադրությանը։

Armenian Center for American Studies

Նույն շարքից