Հասարակություն 

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից

analitik.am

 

«2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից: Այս ամսին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։

Միևնույն ժամանակ, հիշեցնենք,  որ հանրապետությունում  ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում:

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝  ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից