Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Ազգային ժողովն «Իմ քայլի» շնորհիվ ընդունեց աղմկահարույց նախագիծը. Ով ինչպես քվեարկեց

analitik.am

 

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու օրենսդրական փաթեթը:

Փաթեթն ընդունվեց 57 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

«Իմ քայլը» խմբակցությունից Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք առաջարկներ ունեն, որոնք ներկայացնելու են մինչև երկրորդ ընթերցումը. «Առաջին ընթերցմանը մենք կողմ կքվեարկենք»:

Ավելի վաղ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու:

 

 

Նույն շարքից